Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին խիթից

Ասեղնաբուժությունը կարող է փրկել երեխաներին  խիթից

Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե ամեն օր մոտավորապես նույն ժամին՝ շաբաթական առնվազն երեք օր: Ամենայն հավանականությամբ, այս երեխաներին կարող է օգնել ասեղնաբուժությունը, հաղորդում է Zee News-ը:.

Լունդի համալսարանի աշխատակիցների կողմից իրականացված հետազոտությանը մասնակցել է 2-10 շաբաթական 147 երեխա:

 

Մասնակիցները բաժանվել են 3 խմբի: Առաջին խումբը ստացել է նվազագույն բուժում՝ ասեղնաբուժության եղանակով: Երկրորդ խմբին յուրաքանչյուր սեանսին խթանվել է մինչև 5 կետ՝ առավելագույնը 30 վայրկյան տևողությամբ: Երրորդ խումբը համարվել է փորձնական:


Գիտնականները նկատել են, որ ասեղնաբուժությամբ նվազագույն բուժում ստացող երեխաները հետազոտության երկրորդ շաբաթում դադարել են լացել փորձնական խմբի մասնակիցների համեմատ 49%-ով ավելի հաճախ: Երկրորդ խմբի երեխաները փորձնականլ խմբի համեմատ դադարել են լացել 32%-ով ավելի հաճախ: Մասնագետների կարծիքով, ասեղնաբուժությունը նվազեցնում է ցավը , կարգավորում աղիների աշխատանքը և հանգստացնում:

Լուսանկարը. Health Mag
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ